168.am-ը գրում է.

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նխանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին եւ Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Նա պարզաբանել է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել