Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում իրավապահները Raffaello ապրանքանիշի կեղծ կոնֆետների արտադրության ընդհատակյա արտադրամաս են բացահայտել:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում ձերբակալել են կոնֆետների անօրինական արտադրմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամներին: Կեղծ քաղցրավենիքի արտադրությունը հանցագործներն իրականացրել են Կալինին ֆերմայում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղցրավենիքի անօրինական արտադրության գործում ներգրավված են եղել Հայաստանի 19 քաղաքացի, որոնք անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել