«Ծուխն իմ ծխանի» ու «օջախի ծուխը չմարի» խոսքեր ունեցող ազգը չի կարող «անծուխ Հայաստան» ասել։ «Սասնա ծռերում» էն մունդառ պառավը գնում, դիտավորյալ ծուխ ա անում, որ չիմանան, թե էդ տան ծուխը մարել ա, իսկ դուք ձեր ձեռքով գրում եք «անծուխ Հայաստան»։ 

ՍԽԱԼ ԼՈԶՈՒՆԳ Ա, ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ, ՋՆՋԵ՛Ք ՁԵՐ ԷՋԵՐԻՑ։ Խոսքը զորություն ունեցող երևույթ է, ճիշտ ձևակերպեք ձեր ասելիքը, մանավանդ եթե լոզունգ է։ Մեր թշնամին անծուխ լինի, իսկ Հայաստանի ծուխն անպակաս լինի, օջախն էլ՝ միշտ վառ ու «անծխախոտ»։

ՀԳ. Կա՛մ ես եմ շատ բաց ներվով ապրում, կա՛մ ձեր զգայարաններն են բթացել...

Հայեցի պատմամշակութաբանական լեզվամտածելակերպս ցավաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել