Բութ մատով սմարթֆոնիս ապակուն տխկացնում եմ՝
Կողակցիս բջջային համարը հավաքում.
Ականջիս անծանոթ կույս աղջիկ ձայնակցում է,
Ժեշտային իր ձայնով ներվերս բորբոքում՝

Ձեր հաշվին պարտք ունեք, սովածնե՛ր,- վախեցնում է.
Առռը թե՛ կզանգես կողակցիդ,- կռկռում,
Մեկուկես հազար դրամ ֆռռացե՛ք,- հիշեցնում է,
Կամ էն բառը գրե՛ք, որ «Ս»-ով է սկսվում։

Ազիզ ջան, իրար հետ մենք վատ չենք,- հասկացնում եմ,
Ամսեկան ձեզ հարյուր հազար դրամ ենք մուծում։
Էդ պարտքից մենք իսկի տեղյակ չենք,- բանակցում եմ,
Ֆակտուրա ուղարկեիք, և կանեինք փոխանցում։

Մենք ունենք մի սուպեր ծրագիր,- բացատրում է,
Մի լումա պարտք լինի՝ այն կանի անջատում։
Նոր հաշվարկ ենք արել, թշվառնե՛ր,- ստորացնում է․
Մատներից հոտ քաշե՛ք, կատարե՛ք վճարում...

***

Բարկության պոռթկումից ակռեքս ցավեցնում եմ.
Իմ մտքին ձեր վրով ուշունցներ են գալիս,
Լափառոշ ու անսանձ իմ բերանը բացում եմ՝
Ակրոստիկ էս տնով՝ ձեր անունը տալիս։
Յոթ տարի էս երկրում մոնոպոլ տժժացնում էիք,
Ալ բավ է, հրաժեշտ պիտի տամ համարիս...

***

«Տու-տու-տու...» պիբիփներն անկանջիս լսեցնում են...
Չգիտեն, որ էսենց հարցերում եմ բիթի.
Մյուս տարի պիտի գա, մեզ արդ վստահեցնում են,
Շատ սպասված՝ համարի «փորթաբիլիթին»։

Հ․Գ․ էս էլ նույն թեմայով ու արդիականությունը վերականգնած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել