Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանները կեղծ ատամներ են կրել, հաղորդել է «Ցարգրադ» կայքը:

Դերասանն ասել է, որ նկարահանումների ժամանակ բոլոր երիտասարդ դերասանները կեղծ ատամներ են կրել: Դա անհրաժեշտ է եղել չնախատեսված միջադեպերից խուսափելու համար, քանի որ փոքր դերակատարների մեծամասնությունը կաթնային ատամները դեռ լիովին չէին փոխարինել հիմնականով, հետևաբար, երբ կաթնային ատամն ընկնում էր, այն փոխարինում էին կեղծով:

«Երբ նկարահանման հրապարակում 10-ամյա 20 երեխա կա, անհրաժեշտություն է առաջանում բոլորի համար փոխարինող ատամներ պատրաստել»,- ասել է Դանիել Ռեդքլիֆը:

Նրա խոսքերով՝ ֆիլմն ուշադիր դիտելու դեպքում կարելի է նկատել, որ որոշ կադրերում դերասանների որոշ ատամներ չկան, որոնք հայտնվում են հետագա կադրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել