Շվեդիայի մայրաքաղաքի արվարձանում հայտնաբերվել են երկրի թագավոր Կառլ 9-րդի և նրա տիկնոջ՝ Քրիստինայի երկու թագ և գավազան, որոնք գողացված են եղել Սթրենգնես քաղաքի տաճարից։ Այդ մասին գրում է kompravda.eu-ն։

Գողացված թագավորական գանձերի արժեքը գնահատվում է մոտ 6,5 միլիոն եվրո։

Նշվում է, որ երկու հանցագործերը մտել են տաճար, որը բաց է այցելուների համար, կոտրել են ցուցափեղկը և հանել թագերը։ Անվտանգության ազդանշանի աշխատելուն պես կողոպտիչները վերցրել են թագերը և դուրս փախչել տաճարից և բլրի լանջով վազել դեպի լիճը։ Այնտեղ նրանք նստել են հատուկ նախատեսված մոտորանավակը և կարողացել են թաքնվել։

Ոստիկանները փորձել են հետապնդել գողերին նավերով և ուղղաթիռով, սակայն մինչ այժմ չեն կարողացել հայտնաբերել նրանց։ Հանցագործների հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Շվեդական թագավորությունում նախկինում ևս նման կողոպուտներ են կատարվել։ 2013 թվականին Վեսթերոսի տաճարից կողոպտվել են Յուհան 3-րդ թագավորի հուղարկավորության ծիսական իրերը, ինչից հետո հայտնաբերվել են տաճարի ճանապարհին աղբամանի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել