Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ Թիմ Քլերքը Ֆեյսբուքում ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որն արվել է նրա մայրական տան խոհանոցում ու ցույց է տալիս հատակին հայտնաբերված տարօրինակ արարածների:
Ինչպես նշում է au.news.yahoo.com կայքը, տղամարդն այժմ փորձում է հասկանալ՝ դրանք ինչ կենդանիներ են:
Ֆիքսված կադրերում երևում է, որ արարածներն ունեն մազածածկ մարմին, երկար պոչ: Ոմանց կարծիիքով՝ դրանք առնետի կամ չղջիկի ձագեր են:

Տարօրինակ արարածների լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում ու իսկական գլուխկոտրուկ դարձել օգտատերերի համար: Հատկանշական է, որ Սիդնեյի համալսարանի ու Ավստրալիայի թանգարանի մասնագետները ևս չեն կարողացել տալ արարածների ծագման բացատրությունը, մինչդեռ Նոր Զելանդիայի կենսաանվտանգության ծառայության միջատաբանության գծով թիմը եզրակացրել է, որ դրանք ոչ թե առանձին կենդանիներ են, այլ մեծ ցեցի ոտքերը, որոնք պոկվել են մարմնից:
«Հավանաբար ինչ-որ կենդանի, միգուցե կատու, կերել է ցեցի մարմինը, իսկ դրա ոտքերը պոկվել են մարմնից ու դեռևս շարժվում են»,-ասել է Կենսաանվտանգության ծառայության խոսնակը, սակայն որոշ մասնագետներ էլ ենթադրել են, որ դա բզզանների ընտանիքին պատկանող ու արտաքուստ առնետի նմանվող թրթուրներ են:
Հայտնի է, որ առնետապոչ թրթուրները կարող են մինչև 15 սմ երկարություն ունենալ, սակայն սովորաբար դրանց մարմնի երկարությունը 2-3 սմ է:

Image result for Experts divided over alien-like creatures found crawling on kitchen floorImage result for Experts divided over alien-like creatures found crawling on kitchen floor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել