Մի հատ տխուր բան ասեմ, մի քիչ մտածեք էլի: Ուրեմն՝ Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովի օրոք իրենք գրավել էին ԼՂԻՄ տարածքի մոտ կեսը: Զուտ տեխնիկապես գրավման հիմնական մասը տեղի ունեցավ 1992-ի հունիսին սկսված գրոհի շնորհիվ, ու այդ պահին նախագահ էր արդեն Աբուլֆազ Էլչիբեյը (հունիսի 17-ից), բայց դե պարզ է, որ նման գործողություններն Էլչիբեյի նման կրետինը չէր կարող պլանավորել երկու օրում: Ժամանակը ցույց տվեց, որ Էլչիբեյը չէր կարող առհասարակ ոչ մի լավ բան անել իր երկրի համար, և վերոհիշյալ գրոհից ամիսներ անց մերոնք Էլչիբեյի ապիկար քաղաքականության շնորհիվ սկսեցին բեկել իրավիճակը ճակատում: Ադրբեջանական ուժերը սկսեցին տարածքներ կորցնել, իսկ Էլչիբեյի գահավիժումից հետո մերոնք ազատագրեցին էլ ավելի մեծ տարածքներ: Հայկական ուժերի հիմնական նվաճումները տեղի ունեցան Էլչիբեյին հաջորդած Հեյդար Ալիևի օրոք:

Իսկ հիմա՝ տխուր մասը: Անկախ այս ամենից՝ Հեյդար Ալիևը համարվում է ազգային հերոս, իր անունով աշխարհով մեկ փողոցներ են անվանվում, Ադրբեջանում ամեն ինչ է իր անունը կրում, մինչդեռ Էլչիբեյին համարում են կրետին, ով պարտվեց պատերազմը, իսկ Մութալիբովին համարում են դավաճան: Ասածս ինչ ա․ թող ոչ մեկին չթվա, որ ժամանակն ամեն ինչ ինքնըստինքյան իր տեղը կդնի: Չէ, ժամանակի վեջին չի արդարությունը: Եթե արդար մարդիկ քամագները տեղից չշարժեն, ազգադավ սրիկաները կդառնան հերոս, իսկ հերոսներն առնվազն կմոռացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել