Ինչպես հայտնի է, կատուների մեծ մասը համարվում են տոքսոպլազմա ներբջջային պարազիտի կրողները, որը կարող է վտանգավոր լինել երեխաների և թույլ իմունային համակարգ ունեցող մեծահասակների համար։

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի մասնագետները պարզել են, որ պարազիտն ավելի վտանգավոր է, քան ենթադրվում էր, քանի որ օրգանիզմում հայտնվելուց հետո 50%-ով մեծանում է շիզոֆրենիայի հավանականությունը։

Եզրակացությունները կատարվել են մեծամասշտաբ հետազոտության արդյունքում, որին մասնակցել են մոտավորապես 80 հազար կամավոր, որոնցից մոտ 2.5 հազարը տառապում էին հոգեկան խանգարումով։

Նրանցից ոմանց օրգանիզմում հատնաբերվել է տոքսոպլազմա։

Միևնույն ժամանակ մարդկանց օրգանիզմում այդ ինֆեկցիան ավելի շուտ է ի հայտ եկել, քան շիզոֆրենիան։ Այսպես հոգեկան խանգարման և տոքսոպլազմայի միջև կապն ավելի ակնհայտ է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել