Պատմությունը մարդիկ են գրում, իսկ վաղ ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները նրանք մի քանի անգամ արտագրում էին։ Յուրաքանչյուր հեղինակ նոր լրացումներ էր կատարում տեքստի մեջ, փաստերը գունազարդում էր միֆերով և առասպելներով, այնպես որ, արդյունքում անհնար է վստահորեն ասել՝ ինչն է եղել, իսկ ինչը՝ ոչ։

Արթուր արքա

Բոլորս էլ գիտենք Կլոր սեղանի ասպետների և թրի պատմությունը։ Իսկ ահա պատմաբանները վստահ են, որ Արթուր արքան ուղղակի առասպել է, ով մարմնավորում է այդ ժամանակաշրջանի քաջության հավաքական կերպարը։ Պաշտոնական գրություններում նա չի հիշատակվում։

Գիտնականները կարծում են, որ Արթուր արքայի նախատիպը եղել է հին հռոմեացի զորավար Լուցիյ Արտորիյ Կաստը։ Երկրորդ թեկնածուն համարվում է Ամվրոսիյ Ավրելին։

Հոմերոս

Հին հունական բանաստեղծը, «Ոդիսականի» և «Իլիականի» հեղինակը, ըստ մասնագետների, նույնպես կարող է մտացածին լինել։ Նրա կյանքը հաստատող հավաստի աղբյուրներ չկան, իսկ տեքստերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա ստեղծագործությունների մի մասը տարբեր ժամանակներում է գրվել։ Այնպես որ, շատ պատմաբաններ համոզված են, որ Հոմերոսը կեղծանուն է, որի անվան տակ մի խումբ փիլիսոփաներ աշխատություններ են գրել։

Պյութագորաս

Պյութագորասի թեորեմը ծանոթ է բոլորին։ Իսկ ահա գիտնականները համոզված չեն, որ այն իսկապես Պյութագորասն է ապացուցել։ Ոչ մի հավաստի ապացույց չի պահպանվել՝ բացի պյութագորասցիների խոսքերից։ Սակայն նրանք նաև պնդում էին, որ Պյութագորասն Ապոլոնի որդին է և ունի ոսկե կոնքեր։

Ժաննա դը Արկ

Օռլեանի կույսը, Ֆրանսիայի հերոսուհին և 100-ամյա պատերազմի առաջնորդներց մեկը ծանոթ է բոլորին։ Դժվար թե գտնվի մեկ այլ պատմական կերպար, ում մասին այսքան շատ ուսումնասիրություններ և գիտական գրություններ լինեն։ Սակայն, չնայած բազմաթիվ վկայություններին և ապացույցներին, Ժաննա դը Արկը շարունակում է գաղտնիք մնալ։

Ամեն ինչի մեղավորը նրա կերպարի առասպելականացումն է, որը սկսվել էր դեռևս նրա կենդանության օրոք։ Ժաննայի մասին հազարավոր առասպելներ կան, այդ պատճառով իրական Ժաննայի մասին տեղեկություններ գտնելը շատ բարդ է։ Մի շարք պատմաբաններ կարծում են, որ Ժաննա դը Արկը հավաքական կերպար է, ով ոգեշնչում էր ողջ Ֆրանսիային։

Սողոմոն արքա

Սողոմոն արքայի գոյության փաստն ապացուցում են միայն աստվածաշնչյան գրությունները։ Իսկ ահա հնեաբանները, ովքեր աշխատում են այդ տեքստերի ստուգման վրա, չեն կարողանում արքայի գոյության ապացույցներ գտնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել