Վիտամին E-ն, նույն ինքը՝ տոկոֆերոլը, համարվում է գեղեցկության և երիտասարդության լավագույն միջոցներից մեկը։ Այն հատկապես անփոխարինելի է կանանց առողջության և գեղեցկության համար. ազդում է արյան շրջանառության վրա, հավաքում է կնճիռները, կարգավորում է ռեպրոդուկտիվ գործառույթը, ամրացնում է արյունատար անոթները և բարձրացնում է իմունիտետը։

Այս ամենը հաշվի առնելով՝ վիտամին E-ն այսօր լայնորեն կիրառվում է գեղեցկության արդյունաբերության մեջ. սրա հիման վրա պատրաստվում են շամպուններ, կրեմներ, դիմակներ և այլն։ Սակայն այս ամենը կարելի է պատրաստել նաև տանը, առանց մեծ գումարներ ծախսելու։
Մի քանի միջոց՝ վիտամին E-ի կիրառմամբ, որոնք ձեզ ավելի գեղեցիկ, խնամված ու երիտասարդ կդարձնեն։

1. Դիմակ փայլուն և առողջ մազեր ունենալու համար

Անհրաժեշտ է.

  • Վիտամին E-ի 2 դեղապատիճ (400մգ)
  • 1 ճ.գ. ձիթայուղ
  • 1 ճ.գ. կոկոսի յուղ

Խառնել բոլոր բաղադրիչները և քսել մազարմատներին՝ մերսելով գլուխը։ 30 րոպեից գլուխը լվանալ շամպունով։ Անպայման օգտագործել նաև մազերի բալզամ։

2. Դիմակ, որը աննկատ է դարձնում սպիները

Վերցնում ենք մեկ դեղապատիճ վիտամին E (400մգ), հանում ենք յուղը պատիճից և քսում ենք մաշկին։ Թեթև մերսում են հինգ րոպե, 30 րոպեից լվանում ենք գոլ ջրով։

3. Ձեռքերի կրեմ

  • 1 դեղապատիճ վիտամին E,
  • 1 թ.գ. մարմնի սովորական լոսյոն։

Այս բաղադրիչները խառնում ենք իրար։ Օրը երկու անգամ քսում ենք ձեռքերին։ Պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ։

4. Մաշկի վրայի պիգմենտային բծերի գույնը բացացնող դիմակ

Այս դեպքում պետք է համադրել 1-2 դեղապատիճ վիտամին E-ն 1 թ.գ. գերչակի յուղի հետ։

Խառնում ենք այս երկու բաղադրիչները և քնելուց առաջ քսում բծերի վրա։ Առավոտյան լվանում ենք։ Այս միջոցն օգտագործել 30 օրվա ընթացքում։

5. Դիմակ կնճիռների դեմ

Մանր միկիկական կնճիռները վերացնելու համար նույնպես կարող ենք դիմել վիտամին E-ի օգնությանը։

Բաղադրիչներ

  • 1 ճ.գ. կակաոյի յուղ
  • 5 կաթիլ չիչխանի յուղ
  • 1 դեղապատիճ վիտամին E

Այս բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, նախօրոք կակաոյի յուղը հալեցնելով ջրային բաղնիքի վրա։ Խառնուրդը քսում ենք դեմքին և 15 րոպեից լվացվում։ Սա պետք է կրկնել շաբաթական երեք անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել