Չես կարողանում մեդիայի հետ աշխատել, որոշում ես մեդիաներին բոյկոտել, բա եղա՞վ։ Նեղացկոտ երեխու պես... Ախր դու պետություն ես, բոյկոտելը ո՞րն է...
Բոյկոտն անկարողության ցուցիչ է, ու պետք չէ որպես փաստարկ բերել ապատեղեկատվության ծավալները, թրոլինգը, սեփականատերերի գործոնը։ Այդ բոլոր հարցերը լուծելու եղանակները կան, ուղղակի պետք է աշխատել:
Ի դեպ, ով ասեց, որ հեշտ էր լինելու իշխանություն լինելը, էնպես որ, սթափվե՛ք:
Բա որ վաղը պատերազմ եղավ, ու դա ձեր սրտով չեղավ, պատերա՞զմն էլ եք բոյկոտելու...
Երևի վաղուց լրջանալու ու գործ անելու ժամանակն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10213732443330932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել