Operativ.am-ը գրում է․

Նիդեռլանդական ուլտրաաջ «Ազատության կուսակցության» նախկին անդամ Յորամ վան Քլավերենը իսլամ է ընդունել այն բանից հետո, երբ փոխել է հայացքները այդ կրոնի մասին քննադատական գրքի վրա աշխատելիս, տեղեկացնում է  Dutch News պարբերականը։

«Եթե հավատում եք մեկ աստծո եւ հավատում եք, որ Մուհամեդն է մարգարեն, Հիսուսից եւ Մովսեսից բացի, ապա դուք մուսուլման եք», պարբերականը մեջբերում է վան Քլավերենին։

Քաղաքական գործիչը մինչ այդ հակաիսլամական դիրքորոշմամբ հայտնի Գերտա Վիլդերսի «Ազատության կուսակցության» անդամ էր, բայց կուսակցությունից դուրս եկավ 2014թ.։ Ինքը՝ վան Քլավերենը, անցյալում նույնպես քննադատում էր իսլամը եւ այն անվանում էր «կեղծիք»։

«Ես աջակցել եմ իսլամի բացասական կերպարի ստեղծմանն ու պահպանմանը, բայց երբեք չգիտես, թե ինչպես են աշխատում նախազգուշությունները, քանի դեռ դու ինքդ գործ չես ունենում դրանց հետ»,- ասել է վան Քլավերենը։

Պարբերականն ընդգծում է, որ առաջին դեպքը չէ, երբ նիդեռլանդացի քաղաքական գործիչն իսլամ է ընդունել։ 2011-ին նիդեռլանդացի քաղաքական գործիչ Առնո վան Դոոռնը նույնպես իսլամ էր ընդունել այն բանից հետո, երբ նրան հեռացրել էին «Ազատության կուսակցությունից» ֆինանսական խախտումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել