Տաքսու վարորդները նորից տուգանքների զրոյացում են պահանջո՞ւմ։ Ժամ առաջ պետք է մտցնել տուգանքների հետ մեկտեղ բալային համակարգը, որը Վրաստանում ու շատ նորմալ երկրներում կա, ու լյուբոյ վարորդ տուգանվելիս բալ է կորցնում։ Եթե մեկ տարվա ընթացքում կորցնում է 100 բալ, ապա կորցնում է նաեւ վարորդական իրավունքը։
Ժամանակին իշխանությունը ներեց տուգանքները, որով վատ ուղերձ հղեց մեր հպարտ եւ սիգնալիստ տաքսիստներին, բայց դրա հետ մեկտեղ չներդրեց ապագայում տուգանքների պարտադիր եւ էֆեկտիվ վճարման մեխանիզմ։ Ասենք, եթե չի վճարում, մեքենան են տանում տուգանային ու ընդեղ պահում։ Հիմա մարդիկ մի անգամ տեսան՝ կարելի է տուգանվել ու դա ջրել, կրկին են պահանջում՝ թքած ունենալով պարտաճանաչ ու տուգանքներ վճարող վարորդների վրա։
Հենց էս պահանջի համար արժե նրանց բոլորին վարորդական իրավունքից զրկել ու նորից քննության ուղարկել։