Դիմում եմ բոլոր գթասիրտ մարդկանց: Հարգելիներս, Ռզգան Թամոյանը ապրում է Արարատի մարզի Բուրաստան գյուղում: Ռզգանը ի ծնե կույր է, սակայն բավական լավ ձայնային տվյալներ ունի: Նա շատ մեծ ցանկություն ունի երաժշտական կրթություն ստանալու, սակայն ֆինանսական միջոցներ չունի: Իր համար դժվար է Երևանում կրթություն ստանալ, և շատ լավ լուծում կլինի տղային համակարգչով ապահովելը: Նա դրա միջոցով կկարողանա օնլայն դասընթացներ ստանալ, և գուցե արդեն ինքը վաստակի իր համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Հիմա խնդրում եմ, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Ռզգանի համար համակարգիչ ձեռք բերելու հարցում, խնդրում եմ արձագանքել:
Tel. 098 487 637
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=474762102602024&set=a.109260732485498.15518.100002047165239&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել