Միյունա անունով ներկայացող օգտատերը գանգատվել է, որ համացանցի միջոցով իր ծառայությունները պատվիրած տղամարդը խնդրել է նրան օգնել տան տեղափոխության հարցերով՝ հավաքել իրերն ու մաքրել բնակարանը:
Ճապոնուհին նշել է, որ պատվերը ստանալու ժամանակ ոչինչ չի կասկածել ու դուրս է եկել պատվիրատուի մոտ գայթակղիչ վերնազգեստով, մինչդեռ արդեն տանը նա հասկացել է, որ տղամարդը բոլորովին հետաքրքրված չէ սեռական բնույթի ծառայություններով, այլ բոլորովին այլ բանի համար է կանչել նրան:
Հատկանշական է, որ Միյունայի հրապարակմանն արձագանքած այլ օգտատեր կանայք նշել են, որ նույնպես նման տարօրինակ փորձ ունեցել են: Մեկնաբանություն թողած կանանցից մեկը հիշել է, թե ինչպես է ստիպված եղել հավաքել պատվիրատուի տունը, իսկ վերջում, երբ նրանք ազատ ժամանակ են ունեցել, տղամարդը նրան ճաշ է հյուրասիրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել