Բոլորը գիտեն, որ իմունային համակարգը շատ կարևոր համակարգ է։ Ոմանք կարծում են, որ այն թաքնված է աղիներում, ոմանք ինչ-որ բան են հիշում ավշային հանգույցներից, ոմանք էլ ազնիվ աչքերով կարող են ասել, որ իմունային համակարգն ավելի հզոր է, քան Գյոթեի «Ֆաուստը»։ Բոլորն էլ ճիշտ են։

Անկախ մոտեցումների՝ բոլորն էլ վստահ են, որ իմունային համակարգը պետք է ամրապնդել։

Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

Իմունիտետի գլխավոր գաղտնիքն այն է, որ իմունիտետը ոչ թե օրգան է, այլ մեկ ամբողջ համակարգ։ Իմունիտետն ավելի բարդ է, քան, օրինակ, սիրտ-անոթային համակարգը։ Այն աշխատում է անգամ բջիջների մակարդակում։

Գոյություն չունի ոչ մի հետազոտություն այն մասին, որը կապացուցի, որ այս կամ այն հաբը, բույսը կամ սովորությունն անպայման կամրապնդի ձեր իմունիտետը։

Սակայն երկար տարիների հետազոտությունների շնորհիվ գիտնականները կուտակել են մի շարք տվյալներ, որոնք փաստում են, որ առողջ ապրելակերպը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։

Չծխել

Ծխող մարդու բերանը վերածվում է բորբոքումների օջախի, որն իր վրա է կենտրոնացնում իմունային համակարգը։ Ծխողները շատ հեշտ են հիվանդանում։

Ծխախոտն աշխատում է ընդդեմ իմունային համակարգի, այդ պատճառով այն կարող է ուռուցքային հիվանդությունների պատճառ դառնալ։

Չխմել

Փորձերը ցույց են տվել, որ ալկոհոլը կարող է ճնշել իմունային համակարգը՝ մեծացնելով հաստ աղիքի ուռուցքային հիվանդության և երիկամների հիվանդության հավանականությունը։

Քուն

Իմունիտետի բարձրացման ամենապարզ միջոցը քունն է։ Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ամենայն հավանականությամբ, քիչ եք քնում։

Սպորտ

Սպորտը միանգամից օգնում է մի քանի ուղղությամբ։ Առաջին՝ սպորտով զբաղվողները քիչ են հիվանդանում։ Երկրորդ՝ սպորտը կարգավորում է քունը։ Երրորդ՝ սպորտն օգնում է պայքարել ճարպակալման դեմ, որն իմունային համակարգի թուլացման պատճառներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել