Փաշինյանը համատարած պաշտոնների նշանակեց այն սուբյեկտներին, ովքեր «հեղափոխության» օրերին քայլել էին իր կողքով: Նշանակեց առանց ստուգելու նրանց մասնագիտական ու մտավոր կարողությունները: Այդպիսի մի նշանակում էլ ժամանակին ակտիվիստ, փողոցներ փակող, իսկ այսօր արդեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է: Իրեն աթեիստ հռչակած սույն պաշտոնյան չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրելուց օգտատերերից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:
Դե որ նախարարի մակարդակով պայքարեն առաքելական եկեղեցու դեմ, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները: Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել: Ախր ամեն սրբություն ու ավանդույթ ծաղրող նման թրաշամանուկներին պետք է կիլոմետրերով հեռու պահել պետական համակարգից, իսկ Դուք բերում ու պատասխանատու պաշտոնի եք դնում: Բոլոր սրբությունների վրա ոտքեր մաքրողներն իրենց ազատամիտ են երևակայում, բայց իրականում Ձեզ են խայտառակում, ձեր պայքարի պտուղներն են մսխում, իսկ Դուք երևի տեղյակ էլ չեք: Տեղից էլ պաշտոնյաների կեսը կա՛մ աղանդավոր է, կա՛մ աթեիստ, կամ էլ, Աստված գիտի, ինչ է դավանում: Ում ուզում են, թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն՝ նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից: