Ուկրաինական Դնեպրի բնակչուհին պաշտոնապես ամուսնացել է ինքն իր հետ: Միջադեպը տեղի է ունեցել անձնագրավարուհու սխալի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Ինֆորմատորը», իրավիճակն առաջացել է թղթային անձնագիրը ID քարտով փոխելիս, որը ուկրաինական անձնագրի նոր ձև է: Միգրացիոն ծառայության աշխատակցուհին պատահաբար «ընտանեկան դրություն» սյունակում գրել է ոչ թե ամուսնու անունը, այլ փաստաթղթի տիրոջ:

Այժմ կնոջ անձնական տվյալներում գրված է, որ Աննան ամուսնացել է Աննայի հետ:

Ծառայության կենտրոնում հայտարարել են, որ սխալը կարելի է ուղղել ՔԿԱԳ-ում, բայց այնտեղ չկա անհրաժեշտ սարքավորում: Ինքն իրենից կինը կարող է «ամուսնալուծվել» նաև միգրացիոն ծառայության միջոցով, սակայն դրա համար պետք է կանգնել էլեկտրոնային հերթի կամ «կենդանի» սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել