Մի քանի օր առաջ հարցում էի արել՝ թե ով կկրի՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և Մեծ Բրիտանիան, թե՞ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։ Ինչպես և խոստացել էի, շարունակեմ այս թեման։ 

Մեզ ակնհայտորեն փորձում են համոզել փակել Իրանի հետ սահմանը և դա անում են բավականին բացահայտ ձևով։ Այս պահին մենք, անշուշտ, ունենք բոլոր հնարավորությունները՝ մերժելու այդ քայլը մի պարզ տրամաբանությամբ․ քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը փակ է, մենք չենք կարող փակել սահմանն Իրանի հետ։ Եվ այս փաստարկն իրոք շատ տեղին է և ազդեցիկ։ Մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ հրաշքով լուծվում է Արցախի հարցը, և Թուրքիան բացում է սահմանը։ Ի՞նչ ենք ասելու այդ ժամանակ։ Իսկ միգուցե Արցախի հարցի շուտափույթ լուծման տարբերակներ որոնող ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իրականության մեջ հետաքրքրված են ոչ թե Արցախի հարցի լուծմամբ, այլ շատ ավելի հետաքրքրված են լուծումից հետո սպասվող իրադարձություններով։ Այս հակամարտության դեպքում իրենց չի հետաքրքրում, թե որ կողմն ինչ կստանա, միայն արդյունք է պետք՝ բաց սահման Թուրքիայի հետ։ Պետք է մտածել և հասկանալ՝ ուր է այս ամենը գնում, և որոնք են ետին նպատակները։ Մեկ բան շատ հստակ և պարզ է․ մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվողները պետք է հաշվարկեն բոլոր զարգացումները։ Անգլերեն ասած՝ Look into the big picture։ Այս պահին՝ այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել