Ինչպես գիտենք, այս զորակոչից սկսած, ՊՆ համապատասխան որոշման համաձայն, թույլատրվում են ժամկետային զինծառաողներին ծառայության ընթացքում պահել և օգտագործել բջջային հեռախոսներ։ Հեռախոսն օգտագործելու համար սահմանված է հստակ կարգ, որի թերևս ամենակարևոր նախապայմանն այն է, որ հեռախոսը չպետք է ունենա տեսախցիկ, ինտերնետ մտնելու հնարավորություն և այլն․․․

Այս որոշումը թեպետ ժամկետայինների և հատկապես ծնողների շրջանում բուռն ծափողջյուններով ընդունվեց, սակայն մասնագիտական և փորձագիտական դաշտում եղան նաև քննադատական մոտեցումներ, որոնց հիմքում ընկած էին անվտանգության գործոնները, ծառայությանը վերաբերող ինֆորմացիայի արտահոսքը և այլն․․․

Արդեն մի քանի օր է՝ մամուլում տարածվում է տեղեկություն այն մասին, որ Գլխավոր շտաբի որոշմամբ «կամեռայով» հեռախոսների օգտագործումն արգելվել է նաև սպայական կազմի բոլոր օղակներին։
Կարծում եմ՝ որոշման հիմքում ընկած է հենց անվտանգության գործոնը, քանի որ գաղտնիք չէ, և ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու, որ ներկայիս տեխնիկական զարգացվածության դարում գաղտալսելը բավականին հեշտ գործ է դարձել, ինչն ավելի է հեշտանում, երբ օգտագործում ես ժամանակակից հեռախոսներ։

Հատուկ ծառայություններին բավական է ընդամեը մեկ անգամ վիրուսային ինչ-որ ծրագիր մտցնել սմարթֆոնի մեջ և 24 ժամ օնլայն մշտադիտարկան տակ պահել «կլիենտին», ինչպես ընդունված է ասել այդ ծառայություններում։

Հասարակությունը, ժամետային/պայմանագրային զինծառայողները և սպայական կազմը պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկական հնարավորությունների այս ժամանակահատվածում բոլոր հնարավորությունները գործնականում ստեղծված են հետաքրքրություն առաջացնող կլիենտներին օպերատիվորեն հետևելու և արժեք ունեցող ինֆորմացիաները ֆիլտրելու գործում։

ՀԳ․ Զինծառայողների հարազատներին, ծնողներին և ընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ հեռախոսով ծառայությանը վերաբերող թեմաներ քննարկելուց․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել