Panorama.am-ը գրում է.

Իսրայելական իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածի սահմանում նոր պատի կառուցման մասին: Նախորդ պաշտպանական կառույցներին այստեղ կավելանա տասնյակ կիլոմետր երկարությամբ՝ պողպատե  ցանկապատ՝ փշոտ մետաղալարով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դա տարածաշրջանում անվտանգության ապահովման միջոցներից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

«Հանգստյան օրերին մենք սկսեցինք Գազայի սահմանի երկայնքով արգելքի կառուցումը: Այն խոչընդոտ կլինի ահաբեկիչների համար՝ մեր տարածք մուտք գործելիս: Ես կցանկանայի նաև պարզաբանել. եթե Գազայի հատվածում հանգիստը չպահպանվի, ապա մենք միջոցներ կձեռնարկենք նաև  ընտրությունների ժամանակ ու կգործենք առանց վարանելու»,-ասել է Նեթանյահուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել