Օպտիմալացման մասին երբ առաջին անգամ հայտարարվեց, անկեղծ ասած, լավատեսությամբ արձագանքեցի... Դեռ այդ ժամանակ ծավալները չէի պատկերացնում․ մինչև հիմա մտածում եմ, որ երևի ինչ-որ մեկի չար կատակն է:
Պետապարատի ուռճացված լինելու մասին շատ է խոսվել՝ անկախ սոցիալական բաղադրիչից, պետք էր 10-15 տոկոսի չափով կրճատումների գնալ, բայց դա պետք է տեղի ունենար տրամաբանության և որոշակի ժամկետներում:
Նոր աշխատատեղերի բացման մասին քիչ է խոսվում, որովհետև իրականում եթե բացվում էլ է, ապա դա կամ իներցիայով է՝ 1-2 կամ գուցե 3 տարի առաջ տեղի ունեցած ներդրման շնորհիվ, կա՛մ ընդհանուր աշխատաշուկայում լուրջ խնդիր չի լուծում:
Կրճատումների ծավալները կատաստրոֆիկ են, առաջարկվող այլընտրանք չկա:
Հարգելի կառավարություն, ուշքի եկեք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել