Ազատագրված Քարվաճառում մի գյուղ կա՝ Եղեգնուտ, նախկինում ադրբեջանցիներն այն անվանել են Քամիշլի: Ադրբեջանցիները մի քանի տասնամյակում փորձել են այդ բնակավայրի և, ինչու չէ, հարակից տարածքներում առկա հայկական հետքը ջնջել: Քանի դեռ իրենց տիրապետության տակ էր այն, թվում էր, թե թուրքական, ադրբեջանական բնակավայր է, սակայն ազատագրվելուց հետո ոչ միայն բնակատեղին ազատագրվեց, այլ նաև հողը: Հա, հա, հողը... Այսօրվա եղեգնուտցիները, ապրելով այդ բնակավայրում, հողի հաստ շերտի տակից անտառներում, ձորերում ու սարերում հայտնաբերում են մատուռներ, խաչքարեր և եկեղեցիներ ու բոլորն էլ՝ հայերեն արձանագրությամբ։ Եղեգնուտն ընդամենը մի փոքր, շատ փոքր օրինակ էր: Որքա՜ն գանձեր ունի Արցախը թաքնված, դեռ որքա՜ն հնագետներ ու գիտնականներ պետք է Արցախի գանձերը հայտնաբերեն ու հայոց պատմության մութ էջերի վրա լույս սփռեն: Հենց սրանից էլ սարսափում է թշնամին, որ կգտնվեն հայի սեփականության իրավունքի բազմաթիվ վկայականներ ու վկայություններ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել