Դրոշի, օրհներգի, զինանշանի և պետականության՝ հանրային ընկալման դրքերից նման կարևորության այլ սիմվոլների շուրջ ոչ գրագետ կամ մտացածին մանիպուլյացնիաները ոչ միայն կանխավ առաջադրված խնդիրները չեն կարողանում լուծել, այլև ամենավատը՝ անվերջանալի հումորների ու անեկդոտների հիմքով հանրային աչքերում արժեզրկում են պետականության այդ ատրիբուտները:
Բարդ է ինֆո. հասարակության դարում ապրող երիտասարդին բացատրել դրոշի սիմվոլիզի արժեքը, երբ նա տեսնում է, ինչպես է մեդիամանիպուլյացիայի ներքո մի ամբողջ ակտիվ հանրույթ բառիս բուն իմաստով ՂԺԺՈՒՄ իր պետական խորհրդանիշերի թեմատիկ հումորների վրա:
Դա նույն հերոսների՝ հանրային աչքերում փչացման գործընթացի շարունակությունն է:
Պետականությունը նաև այսպես են ոչնչացնում, երբ հատելի են բոլոր անտեսանելի կարմիր գծերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10213719679491844
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել