Operativ.am-ը գրում է․

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով տուժած հայերի անունները.

Մարիա Առաքելյան (ծնված 2008 թ.),
Սոնա Ադամյան (ծնված 1988 թ.):
Տուժողները տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Դեսպանությունից հայտնել են, որ ռուսական գերատեսչությունների հետ մշտական կապի մեջ են՝ մյուս տուժողների տվյալները պարզելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48:

Տեղական քննչական կոմիտեն հրապարակել է ավտոբուսի զննության տեսագրությունը՝ միաժամանակ հայտնելով, որ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության կանոնները պահելու ծառայություններ մատուցելը, որը հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել