Ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաների արտադրող ընկերությունը կարող է սնանկանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը շեշտել է, որ մեկ ամսվա ընթացքում ընկերությունը վարկատուներին պետք է վերադարձնի գրեթե 1 մլրդ դոլար արծեթղթերով: Եթե դա տեղի չունենա, ապա ընկերությանը դեֆոլտ կամ սնանկություն է սպառնում:

Նշվում է, որ ընկերությունը պարտքերի մարման համար բավարար միջոցներ դեռ չունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն հաղորդել է 2018թ.-ին մեկ միլիարդ դոլար կորուստի մասին: Ընկերության եկամուտը կազմել է 21.4 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է Tesla-ի համար: 2018-ի վերջին եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 7.2 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել