Ինդոնեզիայի Աչեհ գավառում սիրահար զույգը դատապարտվել է փայտերով ծեծի հրապարակային վայրում գրկախառնվելու համար, հաղորդում է Channel News Asia-ը:

18-ամյա երիտասարդին և աղջկան ծեծի են ենթարկել մարդկանց աչքի առաջ Բանդա Աչեհի գավառական կենտրոնի մզկիթի հարևանությամբ: Նրանք 17-ական հարված են ստացել: Նրանց հետ հրապարակային ծեծի է ենթարկվել նաև 35-ամյա մի տղամարդ: Նա և մեկ այլ դատապարտյալ՝ 40-ամյա մի կին դատապարտվել են մթերային խանութում զգացմունքները ցուցադրաբար արտահայտելու համար: Բժիշկները կնոջ դատավճռի իրականացումը հետաձգել են առողջական վիճակի պատճառով:

Բոլոր դատապարյալները դատավճիռն ի կատար ածելուց առաջ մի քանի ամիս անցկացրել են բանտում, նշում է պարբերականը:

2018 թ.-ի դեկտեմբերին Աչեհում վեց մարդ դատապարտվել է հրապարակային փայտերով ծեծի՝ առցանց կազինո խաղի համար: Սեպտեմբերին նույն կերպ պատժվել են երկու կանայք, որոնք փորձել են մեքենայում սեքսով զբաղվել:

Աչեհում հրապարակային փայտերով ծեծը ստանդարտ պատիժ է. նման ձևով պատժում են ազարտային խաղերի, ալկոհոլի, հոմոսեքսուալ և արտաամուսնական կապերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել