Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեղակայի փոքր և միջին հեռահարության հրթիռներ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հայտնվել աշխարհի այլ երկրներում. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և  ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:

«Ելնում ենք այն բանից, որ  Ռուսաստանը չի տեղակայի միջին և փոքր հեռահարության զենք, եթե նման զենք չհայտնվի ոչ Եվրոպայում, ոչ աշխարհի այլ տարածաշրջաններում, այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի համապատասխան վայրերում ամերիկյան արտադրության նման զենք չհայտնվի»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին: «Մենք կվարվենք հետևյալ կերպ` մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ իրենք դադարեցնում են մասնակցությունը պայմանագրին, և մենք նույնպես դադարեցնում ենք»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ը փետրվարի 2-ից դադարեցնում է իր մասնակցությունը համաձայնագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել