Մենք կրնանք մեզ ՃԱՆՉՆԱԼ էապէս, որպէս ինքնուրոյն դիմագիծով ԱԶԳ, եթէ հաղորդուինք մեր դարաւոր ՄՇԱԿՈՅԹԻՆ հետ...Այնտեղ ենք մենք, այնտեղ է ՀԱՅ ՀՈԳԻՆ՝ իր յոյզերով ու յոյսերով, իր ցաւերով ու տագնապներով, իղձերով ու երազներով, իր հոգեբանութեամբ, նկարագրով ու աշխարհայեացքով....Մեր տաղերուն ու երգերուն, մեր գրականութեան, ճարտարապետութեան, մանրանկարչութեան մէջ, ՄԵՆՔ ԵՆՔ՝ անսքօղ, անպաճոյճ, մերկ «բանաստեղծի մը հոգւոյն պէս»: Առանց այդ խոր ինքնաճանաչման, մենք չենք կրնար մեր սեփական ուղին գտնել, որպէս ազգ ու հայոց երկիր, ներկայ համաշխարհայնացող քաղաքակրթութեան ուղեմոլոր ընթացքին մէջ: ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄՆ Է ՄԵՐ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել