Հայաստանի Հանրապետության գործող օրհներգի լավ կամ վատ լինելը քուչեքում քննարկելիք հարց չէ, դրա լրջագույն մասնագիտական վերլուծությունն ու քննարկումը ժամանակին արել են կազմված պատկառելի հանձնաժողովներում և տվել հստակ ձևակերպում (բացասական)։ Հատուկ ամնեզիայով (իսկ իրականում պարզ, համապարփակ ու խրոնիկ անգիտությամբ) տառապող ներկա «իշխանությունների» համար ասենք, որ ժամանակին նոր հիմն ընտրելու համար հայտարարվել է մրցույթ, որի երկրորդ փուլ ՉԵՆ անցել Կոմիտաս վարդապետի «Հայաստան» երգը (որ ներկայացված տարբերակներից միակ իրական արժեքն էր և արժանին) և Խաչատուրյանի սովտական հիմնը, և ազնվության համար պետք է ասել, որ անցել են ժյուրի կազմում նստած երկու մեր մեծ կոմպոզիտորների երգերը (դե հասկացաք)։ Հասկանալով ստեղծված անհեթեթ իրավիճակը՝ գործող իշխանությունները չեղարկել են մրցույթն էլ, դրա որոշումներն էլ։ Նախընտրելի եղավ, հաշվի առնելով պատմական նշանակությունը, թողնել «Մեր հայրենիքը»։

Հիմա․ էս բուռն ծավալվող խոսակցություններն այն պատճառով չեն, որ «Մեր հայրենիքը» լավն է, վատն են ասում, կամ խաչատրյանականը լավը չէ...

Երկուսն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը։ Խնդիրն առկա իրական ու լուրջ խնդիրները լուծելու իշխանությունների անկարողությունը տեսնող հանրության ուշադրությունը շեղելն է կեղծ, ոչ ակտուալ ինչ-որ բաներով, և իշխանության տեր դարձած ոչ կոմպետենտ մարդկանց խոսքում առկա ԻՄերի, ԵՍերի, ԻՆՁերի քանակը։ Արա, դուք ո՞վ եք, որ կարծիք ունենաք՝ հերիք չի, մի հատ էլ էդ կարծիքը բարձրաձայնեք։ Ձեր կարծիքը սենց սիրուն փաթաթում եք ու ակուռատնի տեղադրում ձեր մեջ, ձեր ներսի «մշակույթի» կողքը։ Մասնագիտական հարցերն էլ թողնում եք մասնագետների լուծմանն ու որոշմանը՝ ի լրումն ժամանակի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել