Մեքսիկան այդքան էլ բարձր վարկանիշ չունի, այն հայտնի է թմրանյութերի հետ կապված խնդրիրներով, փողոցային բռնություններով և այլն։ Մեքսիկան հնարավոր է՝ ձեզ հեռավոր և վախենալու վայր թվա, որտեղ միայն վատ երևույթներ են տեղի ունենում։
Իրականում Մեքսիկան իրենից ավելի շատ բան է ներկայացնում։ 2 միլիոն կմ ձգվածություն ունեցող այդ երկիրն ունի հիանալի պատմություն, որը սկսում է ացտեկներից և մայա ցեղախմբից։ Մեքսիկան անսահման հիացմունքի վայր է։ Մեքսիկայի մայրաքաղաքում ավելի շատ թանգարան կա, քան երկրագնդի մեկ այլ վայրում։ Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր Մեքսիկայի մասին։
Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենահին համալսարանը
Այն հարցին, թե որն է Հյուսիսային Ամերիկայի ամենահին համալսարանը, շատերը պատասխանում են՝ Հարվարդը։ Եվ նրանք սխալվում են։ Իհարկե, Հարվարդը բավականին հին համալսարան է, քանի որ այն հիմնադրվել է 1636 թվականին։ Բայց անգամ ստեղծվելու այսպիսի թվականով այս հաստատությունն ուղղակի երեխա է՝ համեմատած մեքսիկական համալսարանի հետ։ Մեքսիկայի ազգային ինքնուրույն համալսարանը տեղակայված է Մեխիկոյում և բացվել է 1553 թվականին։
Մեքսիկայի մայրաքաղաքը խորտակվում է
Ամեն տարի այս մեգապոլիսը 3 մետրով անցնում է ջրի տակ։ 60 տարվա ընթացքում այն մոտ 10 մ-ով մոտեցել է ծովի մակարդակին։ Ներկայումս բարձրությամբ 7-րդ հորիզոնականում գտնվող Յեմենի մայրաքաղաք Սանան ծովի մակարդակից բարձր է 2250 մետր, ինչը 10 մետրով բարձր է Մեխիկոյից։ Մեքսիկայի մայրաքաղաքը Սանեին զիջել է ընդամենը 60 տարվա ընթացքում։
Պատճառը շատ պարզ է՝ ջուրը։ Մայրաքաղաքի բնակիչները օգտագործում են հարևան ջրամբարների ջուրը, ինչը ջրազրկում է այն և ազդում է ընդերքի վրա։ Քանի որ քաղաքի բնակչությունը միայն աճում է, ջրի անհրաժեշտությունն էլ դրա հետ միասին մեծանում է, հետևաբար քաղաքը սկսում է ավելի արագ խորտակվել։
Այստեղ է գտնվում աշխարհի ամենափոքր հրաբուխը
Մեքսիկայում է գտնվում Կուեքոմատե հրաբուխը, որն աշխարհի ամենափոքր հրաբուխն է։ Թեև այն իր տեսքով այդքան էլ գրավիչ չէ, սակայն նրա հետ կապված բավականին հետաքրքիր փաստեր կան։ Ինչպես հայտնի է, այն սկսել է ձևավորվել առանձնանալով ավելի մեծ հրաբխից՝ Պոպոկատեպեցիայից։ Ինչ-որ անհայտ պատճառով Կուեքսոմատեն սկսել է աճել և հասնելով 13 մետրի՝ աճը դադարեցրել է։ Խառնարանի մեջ նայելու համար բավական է 7 մարդկանցից կազմված աստիճանը։