Հարավաֆրիկյան Կրյուգերի ազգային պարկի վեց կենդանիներ սատկել են էլեկտրական հոսանքի հարվածից, հաղորդում է ABC News տեղեկատվական պորտալը:

Փոթորիկը հարվածել է մասամբ արգելոցի տարածքում տեղակայված Սկուկուզա քաղաքին, հունվարի 25-ին: Ուժգին քամուց հոսանքալարերը կտրվել են: Բաց հոսանքալարերին հպումից սատկել են ընձուղտն ու սպիտակ ռնգեղջյուրը:

Related image

Image result for белый носорог

Երկու առյուծ և երկու բորենիներ ցանկացել են ուտել սատկած կենդանիներին, սակայն նույնպես սատկել են հոսանքի հարվածից: «Կարծում եմ, այդ կենդանիները նույնպես դիպել են հոսանքի բաց լարերին: Սա շատ անիմաստ ողբերգություն է»,- ասել է ազգային պարկի ներկայացուցիչը:

Image result for парке Крюгера льва

Image result for парке Крюгера гиены

Այգու աշխատակիցները կենդանիների դիերը հայտնաբերել են փոթորիկի հաջորդ օրը: Ռնգեղջյուրի եղջյուրը կտրել են և տեղափոխել անվտանգ վայր, որպեսզի այն բաժին չհասնի որսագողերին:

Image result for парке Крюгера слонов

Կրյուգերի ազգային պարկը գտնվում է Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում: Այն զբաղեցնում է մոտ 19 հազար քառակուսի կիլոմետր, որը համեմատելի է Իսրայելի տարածքի հետ: Այգում ապրում է մոտ 1.5 հազար առյուծ, 12 հազար փիղ, 2.5 հազար գոմեշ, մոտ հազար ընձառյուծ և 5 հազար ռնգեղջյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել