Տպավորություն ստեղծվեց, թե ազատամարտիկները պարզապես մոտիկից ուզում էին վարչապետ տեսնել, որ հետո գլուխ գովային՝ մոտիկից տեսել ենք:
Տպավորություն ստեղծվեց, թե ազատամարտիկները ուղղակի ուզում էին մեկ անգամ իրենց աչքերով ու կռվի դաշտերով քայլած իրենց հոգնատանջ ոտքերով բարձրանալ կառավարության շենքի աստիճաններով, որ հետո էլի ասեին՝ մենք այդ շենքում էլ ենք եղել
Ազատամարտիկները պատերազմ տեսած մարդիկ են, նրանք սովոր են հստակ ու կտրուկ գործելակերպի, ոչ թե փափուկ բարձերի:
Երբևէ մտածե՞լ եք, որ եթե ազատամարտիկները խաբեին ժամանակին ու ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնեին ու ասեին՝ դե կպաշտպանենք երկիրը ու կտանք ձեզ խաղաղություն, սիրելի հայ ժողովուրդ, բայց ոչ այսօր, այլ՝ ՎԱՂԸ:
Իսկ ազատամարտիկները ոչինչ չասացին, ուղղակի գործեցին, ոչ թե վաղվա խոստումներ տալով, այլ՝ ՀԵՆՑ ՀԻՄԱ:
Հիմա եկել է ձեր գործելու ժամանակը, հարգելի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել