Հաճախ ֆիլմերը ստացվում են ոչ այնպես, ինչպես որ մտածել են հեղինակները։ Նկարահանումների ժամանակ դերասանները և  ռեժիսորներն իմպրովիզացիաներ են մտածում, որոնք միանգամից կյանքի են կոչում՝ փոխելով սցենարը, երբեմն էլ հրավիրված հայտնիները հրաժարվում են կատարել հեղինակի կողմից իրենց հանձնարարված դերերը։

Աննա Քենդրիկ, «Կատարյալ ձայն»

«Կատարյալ ձայնի»1-ին մասին նկարահանումների ժամանակ դերասանուհին վիճաբանության մեջ է մտնում հեղինակի հետ։ Առաջին՝ նա կտրականապես հրաժարվում էր հերոսուհուն մարմնավորելուց, ինչպես նաև ձայնային պրոդյուսերից՝ համարելով, որ այդ քայլն ավելի կբարդացնի պատմությունը։ Երկրորդ՝ Աննա Քենդրիկի կարծիքով անկեղծ հագուստներն իրեն ամենևին էլ հարկավոր չէին։ Սցենարիստները ստիպված որոշակի փոփոխություններ կատարեցին, որպեսզի չկորցնեն ֆիլմի գլխավոր աստղին։

Դուեյն Ջոնսոն և Վին Դիզել, «Ֆորսաժ 8»

Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց մեկ շաբաթ առաջ Դուեյն Ջոնսոնը և Վին Դիզելը շատ լուրջ վիճում են։ Իրավիճակը այնքան է սրվում, որ Դիզելը հրաժարվում է շարունակել նկարահանումները «Ժայռի» հետ։ Ֆիլմի ստեղծողների համար սա մի շարք խնդիրների պատճառ դարձավ, քանի որ յուրաքանչյուր դերասանին նկարահանում էին մյուսից առանձին, իսկ միասնական դրվագները որակյալ մոնտաժի արդյունք են։

Լինդսի Լոհան և Չարլի Շին, «Սարսափելի ֆիլմ 5»

Համբույրի ևս մեկ տեսարան, որը դարձել է դերասանական վեճի առիթ։ «Սարսափելի ֆիլմ 5-ի» նկարահանումների ժամանակ դերասանուհին առանց որևէ լուրջ պատճառի հրաժարվում է համբուրել իր զուգընկերոջը։ Լինդսին ուղղակի ասում է, որ չի կարող դա անել։ Երկար բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։ Ավելի ուշ Լոհանը փորձել է զանգահարել Շինին և ներողություն խնդրել իր պահվածքի համար, սակայն այդպես էլ չի կարողացել խոսել նրա հետ։

Սառա Ջեսիկա Փարքեր, «Սեքս մեծ քաղաքում»

Մեծ տաղանդ է հարկավոր, որպեսզի նկարահանվես մարդկանց ինտիմ հարաբերությունների մասին սերիալում և ոչ մի անգամ չմերկանաս տեսախցիկների առաջ։ Այսպիսի տաղանդով օժտված է Սառա Ջեսիկա Փարքերը։ «Մերկ» տեարանների բացակայությունն ամրագրված էր դերասանուհու ստորագրած պայմանագրով։ Սառայի խոսքերով՝ սերիալի հեղինակները բազում անգամներ փորձել են նրան համոզել «մերկ» տեսարաններում նկարահանվելու, սակայն նա անդրդվելի էր։

Էմմա Ուոթսոն, «Աշխարհի վերջ 2013. ապոկալիպսիս հոլիվուդյան ձևով»

Այս կատակերգությունը նկարահանելու համար Սեթ Ռոգենը և Էվան Գոլդբերգը հավաքել են հոյակապ դերասանական կազմ՝ Ջեյմս Ֆրանկո, Ջոննա Հիլ, Ռիհաննա, Չեյնինգ Թեյթում։ Վերջինիս հումորի զգացումի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը։ Կամեոյի դերի համար հեղինակները հրավիրել էին Էմմա Ուոթսոնին։ Թեյթումը միայն ներքնաշորով նրա առջև բրեյք-դանս է պարում։ Դերասանուհին հրաժարվում է նրա հետ համատեղ նկարվելու առաջարկներից՝ ասելով, որ Թեյթումն անում է անթույլատրելին։ Էմման անկեղծացել է, որ նկարահանումների ժամանակ այսպիսի վարքին ինքը պատրաստ չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել