Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական  այցի շրջանակներում այցելեց  Քյոլնի Մայր տաճար:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Տաճարի բակում վարչապետ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր:

Նրանք փոքրիկ երկխոսություն ունեցան վարչապետի հետ, նշեցին որ թեպետ հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշի ուշով հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին:  Նրանք ընդգծեցին, որ իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարևորում են վարչապետի այցը Գերմանիա:

Տաճարի մոտ հավաքված հայերն առիթը բաց չթողեցին և լուսանկարվեցին ՀՀ վարչապետի հետ:

Քյոլնի Մայր տաճարը դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ  տաճար է: Այն համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ Քյոլնի Մայր տաճարը Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Միջինացված տվյալներով, ամեն օր Քյոլնի Մայր տաճար է այցելում  շուրջ 20 000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել