70 տարի համատեղ կյանքով ապրած ավստրալացի ամուսինները մահացել են նույն օրը, րոպեների տարբերությամբ։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամուսինը եկել էր հիվանդ կնոջն այցելելու ինտերնատում, որտեղ էլ նրանք մահացել են։ Նորմա Պլատելը 90 տարեկան էր, ամուսինը՝ Ֆրենսիսը՝ 92։

Երեք տարի առաջ Նորմայի մոտ Այցհեյմերի հիվանդություն էր հայտնաբերվել, և քանի որ ամուսինն էլ ծեր էր, կնոջը ինտերնատ էին տեղափոխել։ Ամուսինն ամեն օր այցելում էր կնոջը, ժամերով նստում կողքին։ Օրեր առաջ բուժքույրը մտել է կնոջ սենյակ և հայտնաբերել, որ զույգը մահացել է՝ իրար ձեռք բռնած։

Բժշկի եզրահանգմամբ՝ զույգը մահացել է հաշված րոպեների տարբերությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել