Armdaily.am-ը գրում է.

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։

Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանում աշակերտներին անգիր էին սովերեցնում Փաշինյանի «Իմ Քայլը» բանաստեղծոթյունը։  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել