WeGoPlaces ճանապարհորդությունների կայքի ներկայացուցիչները զեկույց են հրապարակել, որտեղ նշել են միայնակ ճանապարհորդների համար ամենավտանգավոր զբոսաշրջային ուղղությունները: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վենեսուելան, որտեղ դեռ շարունակվում է ճգնաժամը, գրում է The Independent-ը:

«Վենեսուելայի բնակիչների միայն 17%-ն է իրեն անվտանգ զգում գիշերը միայնակ զբոսնելիս, իսկ 24%-ը վստահություն է հայտնել իրենց ոստիկանությանը»,- նշել են վարկանիշային աղյուսակը կազմողները:

Related image

Աղյուսակում ընդգրկվել են նաև Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Գաբոնը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոտսվանան և Սիերա Լեոնեն:

Հեղինակները նաև խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ամեն դեպքում կուղևորվեն այդ երկրներ, դեղամիջոցները հասանելի տեղում պահել և չկորցնել ուղեբեռում: Բացի այդ, ցանկի հեղինակները խորհուրդ են տալիս ծանոթանալ տվյալ երկրի ավանդույթներին և տեղական օրենքներին և հարգանքով վերաբերվել տեղացիներին:

Image result for Габон

Կազմվել է նաև միայնակ զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել են Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Ուզբեկստանը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան և Դանիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել