Քանի որ վաղը մենք կարձանագրենք թռիչքաձև աճի տասներորդ ամիսը, մինչև ՀՀ վիճակագրական կոմիտեի թվերը վերլուծելն ուզում եմ իշխանական դեբիլների ֆորմատով մի քանի նվաճման մասին խոսել (էն, որ իրանց արևին դրական նորությունների ապուշ ցանկեր են կազմում ու տարածում են, է):

Եվ ուրեմն՝ Հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտում աննախադեպ աճ է գրանցել ոչ միայն նիսիայի տետրերի ծավալը, այլ նաև որակը: Այսուհետ ձեր հարևան «Շողիկի պարտք» թվի կողքը ավելացել է նաև Հայաստանի Հանրապետության պարտքի տողը: Լրիվ լուրջ եմ ասում, հիմա կան բազմաթիվ նիսիայի տետրեր, որտեղ Հայաստան է գրված: Տարբեր պետական հիմնարկների ղեկավարներ զանգում են, խանութներից ապրանք են խնդրում՝ խոստանալով դրա դիմաց վճարել, բայց խոստումներն այդպես էլ մնում են խոստում: Օրինակ՝ իրիգացիոն գծերը վերանորոգելու համար չինովնիկ կա, որ սվարկի նյութ ա վերցրել ու ամիսներ շարունակ պարտքը չի կարում փակի:

Թե խի չի կարում փակի, նույնպես շատ ուշագրավ է: Ուրեմն՝ կոնկրետ Ջրպետկոմի դեպքում պատճառներից մեկն էն ա, որ ջրի փողը գյուղացիներից չեն կարում հավաքեն: Արդեն մի քանի միլիոն դոլարի պարտք է գոյացել, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչու պիտի ջրի համար վճարեն: Չեն հասկանում՝ որն էր իմաստը Սերժին մերժելու, եթե պիտի շարունակեն վճարել ջրի համար: Չեն հասկանում՝ ինչու կառավարության դուռը կարելի է ջարդել, որովհետև իրենց դուռն է, իսկ ջուրը չի կարելի անհատույց օգտագործել, էդ էլ է, չէ՞, իրենց ջուրը...

Եթե ջրի դեպքում մարդիկ «հեղափոխության» իրենց փայ «պարգևատրումն» են իրենց պահում, ապա մեքենաների տեխանձնագրերի իրավիճակն էլ ավելի զավեշտալի է: Երկրում պարզապես պլաստիկ չկա ու չի լինի մինչև գարնան վերջ: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ո՛չ տեխանձնագիր կարան ստանան, ո՛չ վարորդական իրավունք, ոչ էլ ID: Պլաստիկ քարտերի փոխարեն մարդկանց հասարակ թղթի վրա տպված պատճեն են տրամադրում: Մոտ շաբաթներում սպասենք, որ վարորդական իրավունքի փոխարեն վարորդները կսկսեն ցույց տալ Օսիպյանի կողմից ստորագրած այցեքարտերը, էն հին, լևոնական ժամանակվա ձևերով:

Ու էս վիճակը բոլոր հիմնարկներում է՝ վարչապետի աշխատակազմից սկսած, թաղապետարանի առևտրի վարչությանով վերջացրած, որովհետև դեբիլների ապստամբությունը Հայաստանում հիմնել է դեբիլների իշխանություն:

#պարգևս_ուտեք
#դեբիլների_ապստամբություն
#դեբիլոկրատիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել