Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան երկրպագուներին պատմել է աղքատ մանկության մասին և ցուցադրել դպրոցի ավարտական երեկույթի ձեռքով կարված հագուստը: Լուսանկարը, որտեղ նա քրոջ՝ Պաուլայի հետ դպրոցական պարահանդեսում է, երգչուհին հրապարակել է Instagram-ի իր ակաունտում:

Լուսանկարում աղջիկները երկար, բաց գույնի, ծաղկավոր պրինտով զգեստներով են և բաց ուսերով:

«Մենք ինքներս ենք կարել զգեստները Butterick patterns-ի օրինակով: Ես շատ էի ամաչում, որ մենք չէինք կարող զգեստները գնել խանութից: Ի վերջո, ես ուրախ եմ, որ կարողանում եմ օգտվել կարի մեքենայից: Ուշադրություն դարձրեք, ոչ մի լանջաբացվածք և մերկ ծնկներ»,- բողոքել է Մադոննան:

Այս պահին երգչուհու հրապարակումը ավելի քան 160 հազար լայք է հավաքել:

https://scontent-dus1-1.cdninstagram.com/vp/2d93bfc3902721ba3ac177f10597e8c4/5CEA3ADD/t51.2885-15/e35/50746480_108307943624860_3882077588122276982_n.jpg?_nc_ht=scontent-dus1-1.cdninstagram.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել