Ցանկացած ոք, ով որոշակի սոցիալական դիրք ու տարրական հարգանք ունի ինչպես սեփական անձի, այնպես էլ իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ, հարգում է իր մասնագիտությունը և տիրապետում այն, պարտավոր է իր վարքագծով չափորոշիչ սահմանել, որ ուղենիշային լինի բոլորի համար: Բայց, ինչպես հանրային կյանքի մնացած ոլորտներում, այստեղ նույնպես հաճախ հաղթում են չկամությունն ու չարությունը, միջակությունը, որի պայմաններում դժվարանում է մասնագիտական էլիտայի ձևավորումը: 

Իմ կարծիքով՝ մասնագիտական խնդիրները փոշիացվում են դրանց նկատմամբ ցուցաբերվող դիլետանտության հետևանքով, քանի որ, երբ ասելիք չկա, սեփական կարծիք ու համոզմունք չկա, բանավեճ չկա, միշտ առաջ է գալիս խնդիրն անլրջացնելու, փչացնելու և վարկաբեկելու մղումը: 

Այդուհանդերձ, կա վստահություն, որ ժամանակի ընթացքում հանրային կյանքի բոլոր ոլորտներում կձևավորվի պրոֆեսիոնալների ընտրախավ, որի գոյության պայմաններում արկածախնդրությունն ու մատների արանքով նայելու փիլիսոփայությունը դուրս կմղվեն առաջին գծից, որից, վերջին հաշվով, կշահեն բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել