Ռուս, բրիտանացի և հոլանդացի միջազգային գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է գեներ, որոնք նպաստում են տարիքային հիվանդությունների առաջացմանը և հանգեցնում վաղաժամ մահվան: Այս մասին հաղորդում է EurekAlert-ը:

Գիտնականները ուսումնասիրել են 37-73 տարեկան ավելի քան 300 հազար հիվանդների գենետիկ տվյալները։ Պարզվել է, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, թոքախտը, ինսուլտը և դեմենսիան, առաջանում են ծերացման գործընթացի հիմքում ընկած մեխանիզմների հետևանքով։ Ընդ որում հիվանդության վտանգը առաջան

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել 12 լոկուս, այսինքն՝ ԴՆԹ-ի որոշակի գեների տեղակայման հատվածներ, որոնք ազդում են առողջ կյանքի սպասված տևողության վրա։ Դրանցից երեքը` HLA-DBQ, LPA եւ CDKN2B-ը, հայտնաբերվել են նախորդ ուսումնասիրությունների արդյունքում:

Հետազոտողները նաև հայտնաբերել են մաշկի քաղցկեղի, մաշկի, աչքի և մազերի գույնի, արևայրուքի, պեպենների, կորոնար հիվանդության, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակների, մարմնի զանգվածի ինդեքսի և 2-րդ տեսակի շաքարախտի հետ կապված 5 միասնական nucleotide substitutions (SNPs):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել