Հայկ Մարությանն ասում է, թե 1 կմ մետրոյի գծի կառուցման արժեքը 100 մլն դոլար է (հղումն՝ այստեղ): Սա էլ՝ համացանցից առաջին գտածս տեղեկությունը. Սանկտ-Պետերբուրգում 3 մլրդ ռուբլով է, այսինքն 50 մլն դոլարով, կառուցված գծեր կան, այն է՝ Մարությանի ասած գնից կրկնակի անգամ էժան: Այդ ո՞նց է լինիում նման բան՝ կարո՞ղ եք ասել: Միայն թե չասեք թե Հայաստանում լեռնային պայմաններ են: Ս.Պետերբուրգում էլ՝ ճահճային գրունտ է, դրենաժի հսկայածավալ աշխատանքներ են անհրաժեշտ լինում: Էլ չեմ խոսում այն մասին, թե Ռուսաստանում որքան են ատկատները, որոնք եւս մտած են հաշվարկների մեջ: Եվրոպայում ամենաէժան գները եւս սկսում են 50 մլն եվրոյից: Օրինակ, Մադրիդի մետրոպոլիտենի նոր գծերը կառուցել են 1 կմ-ը 54 մլն. եվրոյով, կամ 62 մլն դոլարի կարգի: Կան, իհարկե անգամ 200 մլն դոլարանոց գծեր՝ Փարիզում եւ Լոնդոնում, բայց դե Նյու-Յորքում էլ կան 1 մլրդ. դոլարանոց գծեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է, թե այդ ով եւ ինչ մեթոդաբանությամբ է հաշվել այդ 100 մլն դոլարը: Ի դեպ, Բարեկամություն-Աջափնյակ գծի կառուցման աշխատանքների զգալի մասը արդեն կատարված է:
PS. 
Ի դեպ, Բարեկամությունից Թումոյի մոտ ուղիղ գծով հեռավորությունը մեկ կիլոմետրի կարգի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել