Վերջերս կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնի երկրպագուները մտահոգություն էին հայտնել աստղի կտրուկ նիհարելու վերաբերյալ: Երգչուհին, սակայն, ասել է, որ 50 տարեկան հասակում իրեն ավելի քան երբևէ լավ է զգում և այլևս ժամանակ չունի քննադատություններ լսելու համար: Բանն այն է, որ Դիոնը վերջերս Փարիզում միջոցառումների է մասնակցել, որից հետո երգչուհու երկրպագուները սոցցանցերում անմիջապես նկատել են նրա վտիտ տեսքը և մտահոգություն հայտնել սիրելի աստղի առողջության վերաբերյալ:
Ինչպես նշում է Celebrity Insider հարթակը, երգչուհին իր նիհարության վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություններ չի արել, սակայն նրան մոտ աղբյուրները հավաստում են, որ աստղի քաշի կտրուկ փոփոխությունը կապված է 2016թ.-ին իր 22 տարվա ամուսնու՝ Ռենե Անջելիլի մահվան հետ:
Ինչպես նշում է FOX News հեռուստաալիքը, երգչուհին քաջատեղյակ է իր արտաքին փոփոխություններից: Նրա խոսքով՝ Անջելիլի մահին հաջորդած տարիներին ինքը մի շարք փոփոխությունների միջով է անցել: Այդ ժամանակից ի վեր նա վերաիմաստավորել է իր կյանքն ու կարիերան, ինչպես նաև հստակեցրել իր ոճը:
Dan Wotton Podcast-ին տված հարցազրույցում Դիոնը մեկնաբանել է իր նոր կերպարը:
«Միգուցե նախկինում մեր աշխատանքն ավելի ավանդապաշտ բնույթ է կրել: Ես 50 տարեկան եմ և ուզում եմ կրել այն, ինչ ցանկանում եմ, իհարկե, երբ դա համաձայնեցվում է իմ թիմի հետ: Ես ցանկանում եմ կրել այնպիսի բաներ, որոնցում ինձ ուժեղ, գրավիչ, կանացի և սեքսուալ եմ զգում»,- ասել է երգչուհին՝ ընդգծելով, որ դա անում է իր համար, և եթե որևէ մեկին դուր չի գալիս, թող պարզապես իրեն հանգիստ թողնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել