Լամինացումը հրաշալի միջոց է նրանց համար, ովքեր ցանկանում են ամրացնել մազերը և դրանց իրական առողջ տեսք տալ։ Մեր առաջարկած այս բաղադրատոմսով դուք 100 տոկոսով վստահ կլինեք, որ ձեր մազերն առողջ և գեղեցիկ տեսք ունեն։ Այն լավացնում է մազերի որակը և պաշտպանում է դրանք արտաքին բացասական գործոններից։
Ձեզ անհրաժեշտ է՝
1 ճ/գ ժելատին
3 ճ/գ տաք ջուր
0.5 ճ/գ մազերի բալզամ
Պատրաստման եղանակը
1. Խառնեք ժելատինն ու տաք ջուրը։ Մինչ այս խառնուրդը կսառչի, լավ լվացեք մազերը։
2. Լավ լուծված ժելատինին ավելացրեք բալզամը։
3. Այս խառնուրդը քսեք մազերին, վրայից լոգանքի գլխարկ դրեք և սրբիչով փաթաթեք։ Այսպես պահեք մազերը մոտ մեկ ժամ։
4. Լվացեք մազերն առանց շամպունի, պարզապես տաք ջրով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել