«ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Էդգար Ղազարյանը հայտարարագրել է 2 բնակարան, ավտոտնակ, 7 հողամաս և առանձնատուն: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Հայտարարագրել  է նաև 25000 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը կազմել է 80000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 700 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար:

2019թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը Է. Ղազարյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Իսկ ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել