Operativ.am-ը գրում է․

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայփոստ»-ի մասնաճյուղից գումար են հափշտակել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ահազանգի համաձայն՝ Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ից մի երիտասարդ դանակի սպառնալիքով գումար է հափշտակել ու դիմել փախուստի:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը: Հափշտակողի ինքնությունը նույնպես հայտնի չէ: Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել