Ասում են, որ ծուլությունն առաջընթացի խթանիչն է, քանի որ այն մարդկանց ստիպում է ցանկացած առաջադրանքի համար գտնել ամենաարագ և պարզ լուծումը։ Եվ եթե մինչև հիմա չգիտեք, թե ինչպես լուծել որոշ մանր խնդիրներ, ապա այս հոդվածը ձեզ համար է։

  • Եթե ցանկանում եք հաշվել, օրինակ, 50-ի 68%-ը , ապա հիշեք, որ դա նույնն է, ինչ 68-ի 50%-ը։ Այս կանոնն աշխատում է բոլոր դեպքերում։
  • Չիպսերի տուփերի մեջ կարելի է սպագետտի պահել։
  • Եթե դուք ճանապարհորդում եք ընտանիքով, ապա մեկ ճամպրուկի մեջ մի դասավորեք ընտանիքի մեկ անդամի բոլոր իրերը․ եթե ճամպրուկը կորչի, ապա այդ մարդը չի մնա առանց փոխարինող հագուստի։
  • Ականջակալները չխճճելու համար այն տեղադրեք ամենափոքրիկ գրպանում։
  • Ձուն ջարդեք հարթ մակերեսի վրա․ այդպես դուք ստիպված չեք լինի ափսեի միջից հանել ձվի կեղևի մնացորդները։
  • Եթե դուք որևէ ֆիլմ եք հավանել և ցանկանում եք նմանատիպ ֆիլմ գտնել, ուշադրություն դարձրեք պրոդյուսերի անվանը․ սովորաբար նրանց բոլոր ֆիլմերը միանման են լինում։
  • Որպեսզի ձուն հեշտ մաքրվի, եռացող ջրի մեջ մեկ կտոր կիտրոն գցեք։
  • Օնլայն գնումների ժամանակ ուշադրություն դարձրեք 3 աստղ ունեցող գնահատականներին․ որպես կանոն, 5 աստղ դնում են պատվերով, իսկ 1 աստղ դնում են մրցակիցները։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել