Armenpress.am-ը գրում է.

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Թուրքմենստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, հյուպատոսական և միգրացիոն մարմինների հետ շփումներում երկու երկրների քաղաքացիների առջև ծառացող խնդիրների լուծման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում նախատեսվող հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի այն հարցերին, որոնք վերաբերում են հյուպատոսական և միգրացիոն ոլորտներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել